
195 դիտում
Ամռան ամիսներին միջատների խայթոցները բավականին տարածված են։ Շատ դեպքերում դրանք առաջացնում են միայն ժամանակավոր անհարմարություն, սակայն որոշ իրավիճակներում կարող են հանգեցնել ծանր ալերգիկ ռեակցիաների կամ վարակման։
Ի՞նչ ախտանիշներ են համարվում նորմալ.
Կարմրություն
Թեթև այտուց
Քոր կամ այրոցի զգացում
Ցավոտություն խայթոցի հատվածում
(Այս ախտանիշները սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում)
Ինչպե՞ս թեթևացնել վիճակը.
• Լվանալ խայթոցի հատվածը ջրով և օճառով
• Սառը կոմպրես դնել 10–15 րոպեով
• Խուսափել խայթոցի հատվածը քորելուց՝ վարակման վտանգը նվազեցնելու համար
• Անհրաժեշտության դեպքում բժշկի խորհրդով կիրառել հակահիստամինային կամ հակաքորային միջոցներ
Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի.
Եթե նկատվում են՝
• Դեմքի, շուրթերի, լեզվի կամ կոկորդի այտուց
• Շնչառության դժվարացում կամ խեղդվելու զգացում
• Ուժեղ գլխապտույտ կամ գիտակցության կորուստ
• Ամբողջ մարմնով տարածվող ցան
• Խայթոցի հատվածում արագ աճող կարմրություն, արտահայտված ցավ, թարախ կամ բարձր ջերմություն
Ինչպե՞ս կանխել միջատների խայթոցները.
Օգտագործել միջատավանիչ (ռեպելենտ) միջոցներ։
Նախընտրել երկարաթև և բաց գույնի հագուստ՝ բնության գրկում կամ երեկոյան ժամերին։
Պատուհաններին օգտագործել միջատապաշտպան ցանցեր։
Խուսափել լճացած ջրերի և միջատների մեծ կուտակում ունեցող տարածքներից։
Հիշե’ք՝ պարզ կանխարգելիչ միջոցները կարող են օգնել խուսափել միջատների խայթոցներից և դրանց հետևանքներից։